Կանադական Սեն Ժան սյուր Ռիշելյե քաղաքում ոստիկանները կրակել են տղամարդու, ով վրաերթի է ենթարկել երկու զինծառայողների: Իշխանությունները մտավախություն ունեն, որ չարագործը փորձել է ահաբեկչություն կատարել: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Տղամարդը վրաերթը կատարել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող կայանատեղիում: Ձերբակալման ժամանակ ոստիկանները կրակել են հանցագործին: Այժմ զինծառայողները հիվանդանոցում են:
Իրավախախտի գործողության դրդապատճառները հայտնի չեն, սակայն իշխանությունների կարծիքով՝ նա մտադիր է եղել ահաբեկչություն կատարել:
Մի քանի օր առաջ Կանադայի կառավարությունը երկրի բնակիչներին նախազգուշացրել է ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից հնարավոր սպառնալիքի մասին: