«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամանցային համալիրում Սերժ Սարգսյանը մասնակցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու հարսանիքին։ Ըստ մեր տեղեկությունների՝ ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Խնջույքին շատ քիչ ՀՀԿ-ականներ են ներկա եղել՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Տաճատ Վարդապետյանը, իսկ կառավարության անդամներից ներկա են եղել ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանն ու բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։ Սերժ Սարգսյանը շատ երկար չի «նստել», 20։30-ի սահմաններում հեռացել է։
Նշենք, որ Ռ. Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, աշխատում է խորհրդարանում, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն է։ Հարսնացուն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի աղջիկն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում