«Հայկական ժամանակ» թերթի աղբյուրները բացահայտում են, թե ինչու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերում վրա պրծնում այս կամ այն պաշտոնյային։ Սա կապված է այն փաստի հետ, որ Աբրահամյանն իրեն մեկուսացված է զգում կառավարությունում։
Բանն այն է, որ կառավարության նիստում հաճախ հայտնվում են հարցեր, որոնց մասին Հովիկ Աբրահամյանը գրեթե վերջին պահին է իմանում։ Երբ նա համապատասխան պարզաբանում է պահանջում հարցը օրակարգի մեջ խոթել փորձող պաշտոնյաներից, նրանք պարզաբանում են, որ կատարում են Սերժ Սարգսյանի հրահանգը և զարմանում. «Ինչի՞, Դուք տեղյա՞կ չեք, պարոն վարչապետ»։ Սա չափազանց նյարդայնացնում է Աբրահամյանին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում