Էբոլա տենդի հետևանքով առաջացած հիվանդության համաճարակի դեմ պայքարի ջանքերին ուղղված ՄԱԿ-ի նպատակային հիմնադրամում փոխանցվել է 8.8 մլրդ դոլար՝ մինչև հոկտեմբերի վերջն անհրաժեշտ 100 մլն-ից: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:
«Գլխավոր քարտուղարի ստեղծած նպատակային հիմնադրամում առկա է 8.8 մլն դոլար, և ևս 5 մլն դոլար է արձանագրվել, սակայն դեռևս չի փոխանցվել»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ երկրները և միջազգային դոնորները խոստացել են ընդհանուր առմամբ հատկացնել 43.5 մլն դոլար:
«Գլխավոր քարտուղարը երկրներին կոչ է անում կատարել իրենց խոստումը հնարավորինս շուտ»,- հայտարարել է Դյուժարիկը:
8.8 մլն-ից 8.7-ը փոխանցվել է Ավստրալիայի կողմից, ևս 100 հազար դոլարը՝ Կոլումբիայի: