«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ արդեն մի քանի օր է, ինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և նրա քավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանն իրենց ընտանիքներով ավանդական հանգիստն են անցկացնում Դուբայում:
Հիշեցնենք, որ այս տրիոն ամեն տարի աշնանը արաբական ամենաշքեղ հյուրանոցներից մեկլում է կազմակերպում իր հանգիստը:
Այս անգամ «քաղաքական հանգիստը» ուշագրավ է այնքանով, որ ԲՀԿ նախագահը հանրահավաքից առաջ գտնվում է Դուբայում։ Ե՞րբ է վերադառնալու Ծառուկյանը։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնկը պատասխանեց, թե. «Շատ կասկածելի տեղեկատվության աղբյուրներ ունեք, իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկատվությունը։ Պարոն Ծառուկյանը կարճատև ժամանակով բացակայում է Հայաստանից, բայց շուտով վերադառնալու է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում