Քրդական զինված խմբավորումները (փեշմերգա) պատրաստ են Սիրիա` Քոբանի (Այն-էլ-Արաբ) քաղաքի պաշտպանության նպատակով ամրապնդում ուղարկել: Այդ մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է Իրաքի Քուրդստանում փեշմերգայի գործերով նախարարության ներկայացուցիչ Ջաբար Յավարը, գրում է TASS-ը:
«Մենք տարատեսակ ջանքեր ենք գործադրում և պատրաստ ենք օգնական ուժեր ուղարկել օդով կամ ցամաքով»,- նշել է Յավարը: