Brent ընկերության նավթը, որը մատակարարվում է դեկտեմբերից, Երևանի ժամանակով 20:00-ի դրությամբ էժանացել է 1.22 տոկոսով` մեկ բարելի համար մինչև 85.11 դոլար: Առավոտյան ընկերությունն առևտուր էր անում դրական թվերով` 1 բարելի համար ավելի քան 86 դոլար` ուրբաթ օրվա 2 տոկոս գնաճից հետո: Վերլուծաբանների կարծիքով` այդ աճը պայմանավորված էր ժամանակավոր գործոններով, իսկ հիմնարար պատկերը չէր փոփոխվել: Նավթի պահանջարը կարող է նվազել Եվրոպայի և Չինաստանի տնտեսական դանդաղ աճի պատճառով, գրում է Reuters-ը:
Նշվում է, որ նավթի գները չեն բարձրանա, քանի դեռ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը նավթի արդյունահանումը նվազեցնելու հստակ ազդանշան չստանա:
Հայտնի չէ, սակայն, թե իրեն ինչպես կդրսևորի Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը: Նոյեմբերի 27-ին Վիեննայում կիսամյակային գումարման ժամանակ այն կարող է հայտարարել նավթաարդյունահանման պաշտոնական քվեի դադարեցման մասին` գներին աջակցելու համար: Սակայն, դրա գլխավոր մասնակից Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Քուվեյթը և Իրանը ցանկություն չեն դրսևորում փոխել մատակարարումների ոլորտում քաղաքականությունը: