Apple ընկերությունը թողարկել է iOS համակարգի թարմացումը մինչև 8.1 տարբերակ: Թարմացված iOS-ն արդեն հասանելի է iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների և iPod Touch փլեյերների կարգավորումներում ներբեռնելու համար:
Թարմացումը նախևառաջ սխալների ուղղում է, որը iOS 8-ում շատ էր: Նոր գործառույթներից է Continuity գործառույթի լիովին աջակցությունը, որը թույլ է տալիս կառավարել սմարթֆոնների, iPad-ի և Mac OS X Yosemite-ի տարբեր գործառույթներ: