Կարա Դելևինը շարունակում է նոր բարձունքների հասնել: Կարային չի բավարարում մեր ժամանակների ամենահաջողակ մոդելներից մեկի կոչումը, այդ իսկ պատճառով նա որոշել է իր տաղանդը կինեմատոգրաֆիայում և երաժշտական բիզնեսում ցուցադրել, գրում է elle.ru-ն:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ հայտնի է դարձել, որ Դելևինը ռեժիսոր Ջեյք Շրեյերի նոր ֆիլմում գլխավոր դերն է ստացել, իսկ այսօր տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ վոկալի դասերը իզուր չեն անցել:
Պարզվում է, որ նա արդեն ութ ամիս ակտիվ աշխատում է Ֆարել Ուիլյամսի հետ, և աշխարհը արդեն շուտով կկարողանա գնահատել նրանց համատեղ աշխատանքի արդյունքները: Երգիչն ու մոդելը դուետ են ձայնագրել: Այս երգն ու դրա տեսահոլովակը ռադիոյի և հեռուստատեսության եթերներում միաժամանակ կհեռարձակվեն:
Քանի դեռ երկրպագուները սպասումների մեջ են, Կարան աջակցում է Ֆարելին իր շրջագայության ընթացքում: Փարիզում երաժիշտի շոուի ժամանակ Կարան բեմ է դուրս եկել և պարել Happy հիթի ժամանակ: Լուրերի համաձայն, այս զույգը հենց Ֆրանսիայում է նկարահանում իր երգի տեսահոլովակը: