Հաջորդ տարի Կաննում տեղի կունենա Նորաձևության առաջին փառատոնը: Այն տեղի կունենա մայիսի 20-22-ը` Majestic Barriere հյուրանոցում: Կազմակերպիչների նպատակն է ստեղծել ցուցադրությունների և միջոցառումների շարք, որին կկարողնան այցելել լրագրողներ, բլոգերներ և այլոք:
«Մենք հույս ունենք, որ տվյալ իրադարձությունը միջազգային fashion օրացույցի անքակտելի մասը կդառնա»,- նշել է Կաննի Նորաձևության փառատոնի տնօրեն Լորա Միլլեն:
Փառատոնին կներկայցվեն հայտնի դիզայներների և երիտասարդ տաղանդների աշխատանքները: