Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր նստավայրում ընդունել է կրոնական համայնքների ներկայացուցիչներին` նրանց հետ քննարկելով ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղիները: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Մենք ավելի երկարաժամկետ գործողությունների նախագիծ ենք ձևավորում: Մի միտք կար, որին ես աջակցեցի` 2015-ը կանանց տարի հայտարարել»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նրա խոսքերով` կանանց նկատմամբ բռնությունը շատ ծանր խնդիր է, որը չի կարող լուծել միայն պետությունը, անհարժեշտ է հասարակության մասնակցությունը: Նշվել է նաև, որ այս հարցում գերիշխող պետք է լինի կրոնը: