Ճապոնացի գիտնականները և ինժեներները, որոնց թվում է նաև ֆիզիկայից Նոբելյան մրցանակակիր Հիրոսի Ամանոն տեխնոլոգիա են մշակում, ըստ որի` ժամանակակից էլեկտրական տրանսֆորմատորներն ավելի փոքր չափեր կունենան, իսկ դրանց արդյունավետությունը կբարձրանա: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Բանն այն է, որ այժմ սարքավորումներ են գործածվում, որոնք իրենցից պողպատե բլոկներ են ներկայացնում և մեծ ուրվագիծ ունեն: Եթե դրանցում գործածենք տրանզիստորների տեխնոլոգիաներին մոտ գտնվող տեխնոլոգիաներ, ապա դրանց չափերը փոքրացնելու հնարավորություն կլինի: Այժմ մենք հենց նման մշակումներն ենք սկսել»,- ասել է Ամանոն: