Սիրիայի Քոբանի (Այն էլ-Արաբ) քաղաքում քրդերին օգնությունը չի խոսում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխության մասին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«Մեր կողմից անպատասխանատու և բարոյապես շատ բարդ կլիներ մեջքով շրջվել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն) դեմ պայքարող համայնքին»,- ասել է Քերին:
«Մենք խոսել ենք թուրքական իշխանությունների հետ` ես և նախագահը, և հստակ հասկացրել, որ դա Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխություն չէ: Դա ճգնաժամային պահ է, արտակարգ դրություն»,- ընդգծել է նա: