Իրանի Սպահան քաղաքում կանայք հարձակման են ենթարկվում այն պատճառով, որ, ըստ չարագործների, նրանք սխալ են կրում հիջաբը: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ հանցագործների զոհ են դառնում սովորաբար ավտոմեքենա վարող իրանուհիները: Նրանց մոտենում են մոտոցիկլետավարները և դեմքին թթվուտ շփում:
Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում հայտնի է դարձել ավելի քան տասնյակ նման դեպքերի մասին: Մասնավորապես Սպահանում 6 կին կլինիկա օգնության է դիմել` աչքերի վնասվածքի պատճառով:
Մի շարք դեպքերում կանանց վրա ոչ միայն թթվուտ են լցնում, այլև ջրի և լվացող միջոցների խառնուրդ: