Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ Չեմպիոնների լիգայի նվաճումը կարող է հիանալի վերջաբան լինել իր կարիերայի համար, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Եթե կարողանամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա շատ երջանիկ կլինեմ: Կարիերայի վերջնամասում դու մտածում ես նվաճումներիդ մասին: Կոնկրետ չեմ կարող հիշել, սակայն կարծում եմ, որ մոտ 20 նվաճում ունեմ, որը բավարար ցուցանիշ է ինձ համար»,- հայտարարել է Իբրահիմովիչը:
Հավելենք, որ Իբրահիմովիչն իր ամբողջ կարիերայի ընթացքում երկու անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն, վեց անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ` Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ` Ֆրանսիայի չեմպիոն: