Լոնդոնում անշարժ գույքի «բում»-ի հետևանքով այնտեղ գտնվող մի շարք օտարերկրյա դեսպանատների արժեքը գերազանցել է 100 մլն ֆունտը, գրում է Times-ը:
Լոնդոնում գտնվող ամենաթանկ դիվանագիտական առաքելությունների շարքում են Ավստրալիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Սաուդյան Արաբիայի և Ճապոնիայի դեսպանատները: Սակայն նշվում է, որ նրանց բոլորի վրա ստվեր կգցի 2008-ից կառուցվող ԱՄՆ դեսպանատունը, որն իր վերջնական տեսքին կբերվի 2017-ին:
Շենքի վերջնական արժեքը, ըստ մասնագետների, պետք է գերազանցի 600 մլն ֆունտը (մոտ 960 մլն դոլար):