Ամերիկացի լանդշաֆտի դիզայներ Չարլզ Ջենկսը մեր ժամանակների ամենահայտնի վարպետներից է: Նա տասնյակ յուրահատուկ նախագծերի, ավելի քան 30 մոնոգրաֆիաների հեղինակ է, միջազգային ֆորումների, համաժողովների մասնակից, գրում է bigpicture.ru-ն:
Ջենկսի այլ ձեռքբերումներից կարելի է նշել ժամանակակից ճարտարապետության մեջ պոստմոդեռնիզմի տեսության մշակումը: Նրա դասախոսությունները կարելի է լսել աշխարհի շատ հեղինակավոր համալսարաններում:
Չարլզի լավագույն աշխատանքներից է Բրիտանիայում գտնվող «Հյուսիսային աստվածուհին» և «Տիեզերական մտորումների այգին»: