Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Իտալիայի ազգային հավաքականի և «Տորինո»-ի եզրային պաշտպան Մատեո Դարմիանի ծառայություններով, տեղեկացնում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի` «կարմիր սատանաներ»-ի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստի տրանսֆերը գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հաղորդվում է, որ 24-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 8 մլն եվրո: