Ֆրանսիական Capital Biotech ընկերությունը «պիտանելիության (հալալ լինելու) թեստ է մշակել», որը մուսուլմաններին կօգնի որոշել, թե ինչ կենդանու միս են նրանք օգտագործում սննդում կամ ըմպելիքում պարզել ալկոհոլի առկայությունը: Այս մասին հաղորդում է The Local-ը: Մասնավորապես` թեստը թույլ կտա ուտեստի մեջ հայտնաբերել խոզի միսը, որն արգելված է իսլամում:
«Պիտանելիության թեստի» վրա երկու գծիկ կա: Մեկը նշանակում է ուտելիքում «արգելված» բաղադրիչ տարրերի բացակայությունը, երկուսը` առկայությունը: Մթերքը թեստավորելու համար անհրաժեշտ է դրա մի կտորը դնել տաք ջրով բաժակի մեջ, ապա որոշ ժամանակ անց սկսել թեստավորումը:
Մեկ թեստն արժե 6.9 եվրո, իսկ մեկ տուփը` 125 եվրո:
Հավելենք նաև, որ դրա հեղինակը արմատներով ալժիրցի, 25-ամյա Աբդերռահման Շաուին է: