«Վրիժառուներ: Ալթրոնի դարաշրջան» ֆիլմը, որը ներկայումս թողարկման է պատրաստում Marvel ընկերությունը, ստուդիայի ռեկորդը կսահմանի հատուկ էֆեկտների գործածման առումով: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը` վկայակոչելով Marvel-ի պատասխանատու պրոդյուսեր Վիկտորյա Ալոնսոյին: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունեն 2015-ի մայիսին:
Ալոնսոյի խոսքերով` ֆիլմում ավելի քան 3 հազար տեսարան կլինի` ստեղծված համակարգչային գրաֆիկայի օգնությամբ: Նա նշել է, որ, օրինակ, «Առաջին վրիժառուն: Այլ պատերազմ» ժապավենում նման դրվագներ մոտ 2500-ն են եղել, իսկ «Գալակտիկայի պահապաններ»-ում` 2700-ից մի փոքր ավելի: