Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Տաքսիստ Գևորգն ու ընկերը պարսիկ տուրիստներին Երևանով «ֆռռացրել» են, փողերը տարել ու «վտանգել» «երկրի տնտեսության զարգացումը»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Գևորգ Գևորգյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գևորգ Գևորգյանը, նախնական համաձայնության գալով իր մանկության ընկեր Միշա Ալիյանի հետ, 2014 թվականի փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում սպառնալիքի գործադրմամբ, ավազակային հարձակմամբ Իրանի քաղաքացիներ Ֆարզադից հափշտակել է 2 հազար դոլար, իսկ Այուբից՝ 8 հազար դրամ:

Նախաքննական մարմինը Գևորգ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով:

Քրեական գործից անջատվել ու առանձին վարույթում է Միշա Ալիյանի մասը: Ալիյանը մինչև հիմա փախուստի մեջ է:

Տուժող իրանցիները Հայաստանից բացակայում են, նրանց ներկայությունը դատարանում հնարավոր չեղավ ապահովել, դատարանը հրապարակեց ու հետազոտեց նրանց նախաքննական ցուցմունքները:

Գևորգյանի շահերի պաշտպանը նշեց, որ խախտվել է ամբաստանյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հարցաքննելու, արդար դատաքննության իրավունքը:

Տուժողները դեպքից հետո կարճ ժամանակ անց մեկնել են Հայաստանից և հետագայում նախաքննության ընթացքում հրաժարվել են Հայաստան գալ՝ բավարար նյութական միջոցներ չունենալու պատճառով: Դատաքննության ընթացքում նրանց մինչև անգամ ծանուցագրեր չեն ուղարկվել՝ ասաց պաշտպանն ու ընդգծեց, որ դատարանը պարտավոր էր օրենքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել՝ տուժողների ներկայությունն ապահովելու համար:

Մեր զրույցի ժամանակ պաշտպանը նշեց, որ իր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ տաքսիստին հազար դրամ ավել գումար տված պարսիկները հաղորդում են տվել, թե տաքսիստն իրենցից մեծ գումար է հափշտակել: Պատահել է, որ պարսիկների սուտը մինչև անգամ նախաքննության ընթացքում բռնվել է, ու նրանք մեղադրվել են սուտ մատնություն կատարելու համար: Նման բան պարսիկները, ըստ պաշտպանի, անում են վրեժխնդրության զգացմունքից՝ դժգոհ լինելով, որ տաքսիստն ավել գումար է վերցրել: Կամ տաքսիստին մեղադրելով՝ հույս են ունենում, որ նրանից գումար կստանան և հայ տաքսիստի գումարով Հայաստանում կզվարճանան:

Տվյալ գործով տուժողները ոստիկանությունում հաղորդում են տվել հյուրանոց հասնելուց անմիջապես հետո: Նրանք հարցաքննվել են փետրվարի 23-ին:

Ըստ տուժողների նախաքննական ցուցմունքների՝ իրենք Հայաստան են եկել մի քանի օրով՝ շրջագայելու նպատակով: Կանգ են առել Նորք-Մարաշում գտնվող «Վիլլա դել Ռոզ» հյուրանոցում: Դեպքի օրը, ուշ երեկոյան գնացել ու ժամանակ են անցկացրել Խանջյան փողոցում գործող «999» բարում:

Երբ բարից դուրս են եկել, բարի դիմաց կանգնած են եղել տաքսիներ: Ահա այդ տաքսիներից մեկի վարորդը եղել է Գևորգը, մյուսինը՝ Միշան:

Նորք գնացող պարսիկներինԳևորգն ու Միշան տարել են «Փեթակ», Արշակունյաց, Երրորդ մաս, Արցախի փողոց: Այնտեղ Գևորգը կանգնել է բենզակայանի մոտ, ցանկացել է, որ պարսիկները վճարեն բենզինի համար, իսկ պարսիկները չեն ցանկացել:

Գևորգը կողքին նստած պարսիկ ուղևորի ձեռքից խլել է ութ հազար դրամը: Մյուս պարսիկի մոտից էլ, ըստ մեղադրանքի, վերցրել են երկու հազար դոլար: Պարսիկները փախել են, հայ տաքսիստներն էլ գնացել են իրենց տները:

Մեղադրողն իր ճառում հաստատված գնահատեց Գևորգ Գևորգյանի մեղքը խմբի կազմում զինված ավազակային հարձակում գործելու համար: Նշեց, որ Գևորգն ու ընկերը իրենց արարքով՝ զբոսաշրջիկների վրա հարձակվելով, «ինչ-որ չափով վտանգել են նաև ՀՀ տնտեսության զարգացումը», հաշվի առավ, որ ամբաստանյալը վատառողջ է՝ հաշվառված է Ավանի հոգեկան առողջության կենտրոնում,նրա խնամքին է չորս տարեկան երեխան:

Մեղադրողը միջնորդեց Գևորգ Գևորգյանին դատապարտել 7 տարի ազատազրկման:

Պաշտպանն իր ճառում մեկ անգամ ևս միջնորդեց անթույլատրելի ապացույց համարել տուժողների ու որոշ վկաների ցուցմունքները: Նշեց, որ անթույլատրելի ապացույց է նաև դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության եզրակացությունը, որով Գևորգյանը ճանաչվել է մեղսունակ: Ըստ պաշտպանի՝ եզրակացության մեջ խախտվել է Գևորգ Գևորգյանի անմեղության կանխավարկածը, գրվել է, որ նա «կատարած» արարքի նկատմամբ ճանաչվում է մեղսունակ, մինչդեռ դատարանը դեռ ապացուցված չէր գնահատել Գևորգի կողմից հանցավոր արարքի կատարումը:

Պաշտպանն ասաց, որ գործի նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորվել է մեկ բան. Գևորգ Գևորգյանն առնչություն չի ունեցել մեղսագրված արարքին: Նրա արարքում առկա չեն ավազակային հարձակման հանցակազմի հատկանիշները:

Պաշտպանը միջնորդեց Գևորգ Գևորգյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել և հռչակել նրա անմեղությունը:

Գևորգն իր խոսքում ասաց. «Ես մեղավոր չեմ, մնացածը թողնում եմ դատարանի հայեցողությանը: Ինձ ազատ արձակեք, գնամ հասնեմ ընտանիքիս…»:

Ընդհանուր իրավասության դատարանն իր դատավճռում վերաորակեց Գևորգ Գևորգյանի արարքը: Նա մեղավոր ճանաչվեց ավելի մեղմ հանցատեսակի՝ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176հոդվածի 2-րդ մասով, և դատապարտվեց 3 տարի ազատազրկման: Նախաքննական մարմնի կողմից Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացվեց:

Թե՛ Գևորգը, թե՛ նրա հարազատները գոհ ու շնորհակալ եղան նախագահողից: Գևորգի մայրը շնորհակալության բառերից հետո անմիջապես նախագահողին դիմեց խնդրանքով. «Տղաս շատ վատառողջ է, դեմքն ու գլուխը թարախալվել են, խնդրում եմ միջամտեք, թող ուշադիր լինեն»: Գևորգյանի այտը, իրոք, կարմրած ու հիվանդագին տեսք ուներ:

Նախագահողը խորհուրդ տվեց պաշտպանի միջոցով դիմել կալանավայրի վարչակազմին՝ Գևորգյանի բժշկական հետազոտումը կազմակերպելու հարցով:

Ապա նախագահողը ամբաստանյալին ու նրա հարազատներին զգուշացրեց, որ արարքի վերաորկումը դատարանը կատարել է գործի նյութերից ելնելով, որևէ մեկը որևէ դեր չի կատարել ամբաստանյալի արարքի վերաորակման ու մեղմ պատիժ նշանակելու համար, այնպես որ՝ եթե ինչ-ինչ խարդախներ կհայտնվեն ու իրենց կվերագրեն դատարանին միջնորդելը, հօգուտ ամբաստանյալի ինչ-ինչ գործողություններ կատարելը, ապա թող մարդիկ իմանան՝ դա իրականությանը չի համապատասխանում: «Ափսոս է ձեր քրտինքը, որ տալիս եք խարդախներին»,- ասաց նախագահողը և զգուշացրեց, թե պրակտիկայից ելնելով է նման զգուշացում կատարում:

Մեղադրողը, հնարավոր է, որ դատավճիռը չի բողոքարկի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում