Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը նախնական պայմանագիր չի կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի` 31-ամյա բրազիլացու պայմանագրի ժամկետը լրանում է գալիք տարվա ամռանը, սակայն վերջինս ցանկանում է մնալ «Բարսելոնա»-ում:
Հավելենք, որ Ալվեսի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև նախնական պայմանավորվածության մասին հայտարարել էր ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն: