Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հովհաննես Սահակյանն ուրախ է, որ Կարեն Անդրեասյանը կայացել է

Արդեն երկրորդ քառօրյան է, որ Ազգային ժողովում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թ. տարեկան զեկույցը: Եվ այդ քննարկումը աչքի ընկավ այն հանգամանքով, որ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին ու նրա զեկույցը քննադատեցին իշխող հանրապետականները, ովքեր երեք տարի առաջ նրան առաջարկել և ընտրել էին այդ պաշտոնում: Եվ հակառակը, նրան պաշտպանեցին ու նրա զեկույցի հետ համաձայնեցին ոչ իշխանական պատգամավորները: Ամեն դեպքում, ՄԻ պաշտպանի զեկույցի հետ ինչո՞ւ համաձայն չեն հանրապետականները:

«Զեկույցի հետ համաձայն լինել-չլինելու խնդիր չկա: Զեկույցի վերաբերյալ մեր գործընկերների քննադատությունն ընդամենը վերաբերում էր այն հարցին, որ մենք դիտարկում ենք նաև այս խնդիրները, որոնք ՄԻ պաշտպանը պարտավոր էր ներկայացնել մեր քննարկմանը: Ես իմ ելույթում ասացի՝ արդյոք միայն թվային արտացոլումը չէ՞, և պետք է նաև որակական ցուցանիշներ նշել այն դեպքում, երբ հայտարարվում էր, թե 363 գործերի դեպքում ընդամենը 12 գործի է ընթացք տրվել: Արդյոք դրանց հիմքե՞րն են բացակայել, արդյոք հանցակազմի բացակայության պարագայում չէ՞, որ գործերին հետագա ընթացք չի տրվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կ. Անդրեասյանին քննադատողներից մեկը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանը:

ՀՀԿ-ականները Կ. Անդրեասյանին քննադատեցի հատկապես այն պատճառով, որ նա իր ելույթում ու զեկույցում քննադատաբար էր մոտեցել գլխավոր դատախազության ու պատգամավորների աշխատանքին: Այս դեպքում էլ ՄԻ պաշտպանին քննադատելու պատճառը գուցե գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է, որին հանրապետականները, հավանաբար, ավելի շատ են ընդունում, և որը Հ. Սահակյանի համակուրսեցին է: Վերջինս հիշեցրեց, որ իր համակուրսեցին է նաև Կ. Անդրեասյանը և իր խոսքում լրագրողներին մեղադրեց նման «միտումնավոր շեղում» կատարելու համար:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավորն ինչպե՞ս է մեկնաբանում հանգամանքը, որ ոչ իշխանական պատգամավորներն ավելի շատ են համամիտ Կ. Անդրեասյանի զեկույցի դիտարկումների հետ, քան իրենք: «Ես անչափ ուրախ եմ, որ ՄԻ պաշտպանի անձի հետ կապված մեր դիրքորոշումը՝ երբ մենք, որպես առաջադրող մարմին, նրան բերեցինք և սատարեցինք, ընդդիմախոսները արդեն իսկ դրական են գնահատում նրա աշխատանքը: Ուրեմն, այս երկու-երեք տարիների ընթացքում նա կայացել է»,- պատասխանեց Հ. Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում