«Ռեալ Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ապագա ծրագրերի մասին.
«Ես ինձ լավ էի զգում Անգլիայում: Ինձ դուր էր գալիս աշխատել «Չելսի»-ում: Այնտեղ ամեն ինչ հիանալի էր՝ երկրպագուները, մարզադաշտը, ակումբի մթնոլորտը:
Կցանկանամ վերադառնալ Անգլիա, սակայն դա կախված է նրանից, թե որքան կտևի իմ արկածները Մադրիդում: Եթե երկար մնամ «Ռեալ»-ում, ապա հենց այստեղ էլ կավարտեմ մարզչական կարիերաս»-,ասել է Անչելոտին: