Հատուկ բջջային հավելվածի միջոցով Փարիզի Սենթ Էսթաշ տաճարում կարելի է կառավարել հիասքանչ լազերային շոուն` ճառագայթներն արտացոլելով շինության պատերին:
Ստվերների յուրօրինակ խաղը ստացել է Shooting Thoughts անվանումը: Նկարիչ Ֆիլիպ Վիլաս-Բոասը տաճարը վերածում է տարբեր աստղային պատկերների համար գեղեցիկ սրահի:
Նախագծի անվանումը կապված է այն բանի հետ, որ լազերային աստղերի շարժումը որոշվում է տեքստային հաղորդագրություններով, որտեղ մարդիկ իրենց մտքերն են արտահայտում: