Մերձավորարևելյան կարգավորման հարցով միջազգային միջնորդների «քառյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ և ԵՄ) Բրյուսելում հանդիպում կանցկացնի հատուկ ներկայացուցիչների մակարդակով, որը նշանակված է հոկտեմբերի 24-ին: TASS-ի հաղորդմամբ՝ սա հաստատել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
«Հելգա Շմիդտը (ԵՄ-ի արտաքին հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ) այս ամիս ավելի ուշ Բրյուսելում «քառյակի» ներկայացուցիչների հանդիպում կանցկացնի՝ քննարկելու համար, թե էլ ինչ քայլեր կարող է ձեռնարկել «քառյակը» (պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցությունների վերսկսվելուն նպաստելու համար)»,- լրագրողներին ասել է նա Լյուքսեմբուրգում, որտեղ անցկացվում է ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարների հերթական հանդիպումը: