Դերասան Դաունի կրտսերին «Վրիժառուները» ֆիլմի նկարահանումներից հետո նվիրել են ֆիլմի անվանման առաջին տառը, հայտնում է BBC-ն:
«Ֆիլմում կա տեսարան Սթարքի երկնաքերով, որի վրա տեղադրված է 10 մետրանոց А տառը: Բրիտանիայում նկարահանումների ժամանակ ես կատակեցի, թե կցանկանայի նման տառ բերել Վենետիկի իմ գրասենյակ»,- պատմել է դերասանը:
Նրա խոսքով՝ տառը բերել են 2 շաբաթ անց: