Մեծ Բրիտանիայում միասեռ զույգին ավտոբուսից վռնդելու գործով հետաքննություն է սկսվել՝ հայտնում է Evening Standard-ը:
23-ամյա Ջեք Ջեյմսը հայտնել է, որ ինքն ու իր ընկերը համբուրվել են, ինչից հետո վարորդը սարսափելի զայրացել է ու սկսել բղավել, ապա սպառնացել է, թե իրենց դուրս կշպրտի ավտոբուսից:
Զույգը սկզբում չի հասկացել, որ նա իրենց է դիմում, սակայն երբ տղան փորձել է ճշտել վարորդից՝ արդյոք իրե՞նց է ուղղված խոսքը, վարորդը հաստատել է:
«Այո, իմ ավտոբուսն է՝ իմ կանոնները, ու ես չեմ ուզում նայել դա: Դա զզվելի է: Դուրս եկեք ավտոբուսից»,- հայտարարել է վարորդը: