Անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է թիմի անստահ ելույթների մասին.
« Վերջին խաղում «Լիվերպուլ»-ը երեք գոլ խփեց, դա հիանալի է: Թիմի հարձակումը լավ տեսք ունի, սակայն պաշտպանությունում խնդիրներն ակնհայտ են: Այն հերթական անգամ խայտառակ վատ հանդես եկավ: Զամորան պաշտպանների հետ անում էր այն, ինչ ցանկանում էր:
«Լիվերպուլ»-ը վատ է խաղում նաև ստանդարտ դիրքերի իրացման ժամանակ: Այս խնդիրները կային նաև մինչև ՔՊՌ-ի հետ հանդիպումը: Կարծում եմ, որ Անչելոտին ու Ռոնալդուն, նայելով «Լիվերպուլ»-ի պաշտպանությանը, մի լավ ծիծաղում են»-,ասել է Կարագերը: