Օգտատերերը Չինաստանից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից պատրաստ են «խելացի» ժամացույցն օգտագործել անցումի և իրենց էջերին հասանելիություն ստանալու համար: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով GfK ընկերության իրականացրած հետազոտությանը:
Բացի դրանից՝ շատ օգտատերեր հետաքրքրված են առողջական վիճակի մասին տեղեկություն փոխանցելու համար սմարթ-ժամացույցի օգտագործումով: Այս գաղափարին աջակցել է հարցվածների մոտ կեսը բոլոր 5 երկրներում:
Հարցված օգտատերերի 45%-ը դեմ չէ «խելացի» ժամացույցը որպես համակարգչին կամ առցանց էջերին հասանելիության նույնականացնող օգտագործելուն:
Հարցվածների 38%-ը պատրաստ է կրելու գաջեթները օգտագործել անձնագրի տեսքով: Չինաստանում սրան կողմ է արտահայտվել հարցվածների 57%-ը, ԱՄՆ-ում՝ 41%, Գերմանիայում՝ 20%-ը: