BBC-ն թողարկում է մանկական առցանց խաղ՝ «Բժիշկ Ով»-ի մոտիվներով, որը երեխաներին կսովորեցնի ծրագրավորման հիմունքները: Այս մասին հայտնում է THR-ը:
«Բժիշկն ու Դալեքը» խաղը՝ հայտնի սերիալի կերպարներով, կհնչյունավորի սերիալում գլխավոր հերոսին մարմնավորող Փիթեր Կապալդին: Խաղի սյուժեի համաձայն՝ բժշկին անհրաժեշտ է փրկել կործանումից ամբողջ աշխարհը:
Խաղի խնդիրները կհամընկնեն բրիտանական դպրոցներում ինֆորմատիկայի ուսուցման ծրագրի հետ: «Բժիշկն ու Դալեքը» խաղը BBC-ի Make it Digital նախաձեռնության մաս է:
Ըստ հեռուստաընկերության պլանի՝ այն պետք է խթանի երիտասարդ սերնդի հետաքրքրությունը ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ: