ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դատարանը չի մերժել հայցը՝ ընդդեմ Led Zeppelin խմբի՝ հայտնում է Billboard-ը:
Spirit խմբի լիդեր Ռենդի Վուլֆի ժառանգները Led Zeppelin-ին մեղադրում են Stairway to Heaven հիթի գրագողության մեջ: Հունիսին նրանք հայտարարեցին, որ Spirit-ը 60-ականների վերջին համերգներ է տվել Led Zeppelin-ի հետ միասին, և հենց այդ ժամանակ վերջիններս նրանցից կրկնօրինակել են հաջողված երգը:
Պաշտպանական կողմի ներկայացուցիչները, խնդրելով մերժել հայցը, պնդում էին, որ պատասխանող կողմը՝ բրիտանական խումբը, սեփականություն և ծանոթություններ չունեն Փենսիլվանիայում: Սակայն մեղադրողները վստահ են, որ հենց այդ շրջանն է խմբին մեծ քանակի եկամուտ տալիս՝ ստացված երգի ձայնագրությունների վաճառքից, ռադիո և հեռուստահեռարձակումից: