Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարիո Բասլերն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի՝ ընթացիկ մրցաշրջանում անհաջող մեկնարկին:
«Չեմ կարծում, որ Կլոպին պաշտոնանկ են անելու: Նա շատ մեծ նշանակություն ունի «Բորուսիա»-ի ու նրա երկրպագուների համար: Հնարավոր է՝ այս իրավիճակում հայտնված ցանկացած այլ մարզիչ պետք է մտահոգվեր իր ապագայի կապակցությամբ, բայց ոչ Կլոպը:
Նա պետք է հանի թիմը ճգնաժամային դրությունից: Նրանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Կարծում եմ՝ խաղայինից զատ թիմն ունի նաև հոգեբանական խնդիրներ:
Նրանց երկար ժամանակ անհանգստացնում էին վնասվածքները, իսկ հիմա հետապնդում է անհաջողությունների շարքը»,- հայտարարել է Բասլերը: