Իրանի նախագահ Հասան Ռուհանին մինչև 2015թ. սկիզբը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Շահինդոհթ Մովլավերդին:
«Ներկայումս մենք աշխատում ենք Ադրբեջանի և Իրանի միջև կանանց հարցերով համագործակցության փաստաթղթի վրա: Կաշխատենք այնպես անել, որ այդ փաստաթուղթը ստորագրվի նախագահ Ռուհանիի՝ Ադրբեջան այցի շրջանակներում»,- ասել է Մովլավերդին:
Փաստաթղթում խոսքը կլինի, մասնավորապես, գիտական փոխանակման ծրագրի մասին, որին կմասնակցեն երկու երկրների կանայք, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների փոխազդեցության մասին: