Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Դիմակներով ու դանակներով հարձակվել են սփյուռքահայ գործարարի վրա

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Սարգիս Համբարձումյանի և Էդուարդ Դավթյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Սարգիսը նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ 22-ամյա Էդուարդ Դավթյանի հետ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ:

2013 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Երևանի Փարպեցի փողոցի 14 շենքի մոտ դիմակներով ու դանակներով նրանք հարձակվել են նույն վայրում գործող սննդի օբյեկտ ունեցող Գարաբետ Մազլումյանի վրա, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել, դանակներով հարվածել են Մազլումյանի ձեռքի մատներին, նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Համբարձումյանն ու Դավթյանը տուժողից հափշտակել են 200 դրամ արժողությամբ դրամապանակը՝ 48 հազար դրամ կանխիկ գումարով ու տարբեր պլաստիկ քարտերով:

Սարգիս Համբարձումյանին և Էդուարդ Դավթյանին մեղադրանք է առաջադրված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Ամբաստանյալներն այս մեղադրանքը չեն ընդունում:

Սարգիս Համբարձումյանի պնդմամբ՝ ինքն ու ընկերը դիմակներով և դանակներով մոտեցել են տուժողին, որ վախեցնեն ու ստիպեն՝ նա լավ վարվի իր օբյեկտում աշխատող Ռեժինային՝ Սարգսի ընկերուհուն: Ըստ Սարգսի՝ եթե մենակ գնար ընկերուհու գործատուի հետ խոսելու, առանց դիմակի ու դանակի՝ «էդ էֆեկտը չէր ստացվի»:

Բայց ստացվել է այն «էֆեկտը», որ երկու ընկերները հիմա մեղադրվում են ծանր հանցագործության՝ ավազակային հարձակման կատարման համար:

Ամբաստանյալ Էդուարդ Դավթյանը դատարանում ցուցմունք տալու իր հերթին ասաց, թե ներկա պահին դեռ չի ցանկանում ցուցմունք տալ:

Դատաքննությունն ավարտելուց առաջ պաշտպան Քոսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատարան հրավիրել ու հարցաքննել վկա Ռեժինա Փելթիկյանին:

Դատարանում տված ցուցմունքում Սարգիսը հայտնել է, թե Ռեժինան աշխատել է տուժող Գարաբետի սննդի օբյեկտում, իրեն ծանոթացրել է Գարաբետի հետ՝ ներկայացնելով որպես ընկերոջ: Ռեժինան ընկերոջը բողոքել է Գարաբետի խիստ վերաբերմունքից, ինչի պատճառով էլ Սարգիսը մտահղացել է Գարաբետին վախեցնելու տարօրինակ եղանակը:

Տուժող Գարաբետը դատարանում հայտարարել է, թե երկու ամբաստանյալներին էլ դեպքի պահին տեսել է առաջին անգամ, նախկինում նրանց երբևէ չի տեսել: Գարաբետն ասել է նաև, թե Ռեժինա անունով մի կին եղել է իր ծանոթի մտերմուհին, բայց ինքը Ռեժինա անունով աշխատող իր սննդի օբյեկտում երբեք չի եղել:

Ռեժինան Հայաստանում չէր, Հորդանանում էր, բայց ի տարբերություն Հայաստանում գտնվող ու դատարաններ ներկայանալուց խուսափող վկաների՝ նա Հորդանանից իրոք մեկ օրով ժամանել էր Երևան ու հարցաքննվեց դատարանում:

Ռեժինան հաստատեց Սարգսի տված ցուցմունքը, թե ինքն աշխատել է Գարաբետի սննդի օբյեկտում, Գարաբետին մի անգամ ծանոթացրել է Սարգսի հետ՝ նրան ներկայացնելով որպես իր ընկերոջ: Գարաբետն իրեն կոպիտ է վերաբերվել աշխատանքի մեջ, ու ինքը հաճախ տուն է գնացել վատ տրամադրությամբ, արտասվել է: Ինքը Գարաբետի վերաբերմունքից գանգատվել է իր հետ ապրող Սարգսին:

Դեպքի կատարման պահին, ըստ Ռեժինայի, ինքն աշխատանքի մեջ է եղել հենց Գարաբետի օբյեկտում: Ինքը սպասել է Սարգիսին, որ նա գա, ու միասին տուն գնան: Բայց օբյեկտ է մտել Գարբետն ու ասել է, թե իրեն ծեծել են:

Դատական նիստին ներկա Գարաբետը պնդել է, որ Ռեժինան երբեք իր աշխատողը չի եղել: Նա փորձաշրջան է անցել իր մոտ, դեպքից մոտ քսան օր առաջ դուրս է եկել՝ ասելով, թե մի ուրիշ տեղ է աշխատելու:

Դեպքի երեկոյան Ռեժինան գտնվել է իր օբյեկտում՝ որպես հաճախորդ: Նա մտել, ինչ-որ բան է պատվիրել ու նստել է:

Պաշտպանների կարծիքով՝ Ռեժինայի ներկայությամբ Գարաբետի տված պատասխանները անհամոզիչ էին, տուժողը անընդհատ «հորինում էր»՝ իր վարկածը հաստատելու դիտավորությամբ:

Մեղադրողը միջնորդեց տուժող Գարաբետ Մազլումյանին լրացուցիչ հարցաքննել՝ կատարված հանցագործության շարժառիթի, հարձակման ժամանակ հնչեցված անգլերեն արտահայտությունների, ամբաստանյալների գործողությունների վերաբերյալ:

Պաշտպան Քոսյանն առարկեց մեղադրողի միջնորդության դեմ՝ ասելով, թե Ռեժինայի հարցաքննությունից հետո գործում առաջացած բացը մեղադրողն այդ կերպ է ցանկանում լրացնել: Պաշտպանի կարծիքով՝ տուժողը դատարան է ներկայացել «հատուկ վերապատրաստված»: Եվ ակնհայտ է, որ իր լրացուցիչ ցուցմունքում պիտի «ի նպաստ իրեն նոր բաներ հորինի»:

Մեղադրողի միջնորդությունը որոշ քննարկումից ու հստակեցումից հետո բավարարվեց:

Տուժողը նորից կանգնեց ամբիոնի մոտ՝ կողմերի հարցերին պատասխանելու համար:

Գարաբետ Մազլումյանը բավական երիտասարդ է: Նա միջահասակ է, գեր, ամբաստանյալների կողմը համարյա չէր նայում:

Մեղադրողը նախ հարցրեց, թե անգլերեն ի՞նչ է ասել հարձակվողը, ի՞նչ է ընկալել Գարաբետը՝ «Հեռու մնա ընկերուհո՞ւցս», թե՞ «Տուր դրամապանակդ»:

Ամբաստանյալ Սարգիսն իր ցուցմունքում ասել է, որ ինքը դիմակով մոտենալով Գարաբետին ու դանակով սպառնալով՝ ասել է. «Հեռու մնա ընկերուհուցս»:

Բայց տուժողը ևս մեկ անգամ պնդեց, թե ինքը լսել է անգլերեն՝ «Տուր դրամապանակդ» արտահայտությունը: Քանի որ հարձակվողները դիմակներով էին, ինքը չի կարող ասել, թե երկու հարձակվողներից կոնկրետ ո՞վ է ասել անգլերեն այդ արտահայտությունը, բայց ասվել են հատկապես դրամապանակ պահանջող խոսքերը: Տուժողը նշեց, թե անհնար է վերոհիշյալ երկու արտահայտությունների անգլերեն արտասանությունը շփոթել մեկը մյուսի հետ:

Տուժողն ասաց նաև՝ երբ ընկա գետնին, հարձակվողները սկսեցին քաշել սկզբում իմ ոտքերից, հետո՝ ջինսե տաբատի փողքերից, ցանկանալով իջեցնել տաբատս, որ գրպանները հեշտությամբ ստուգեն:

Ըստ տուժողի՝ երբ քաշել են տաբատի փողքերից, տաբատը որոշ չափով իջել է, չնայած գոտի կար կապված: Ինքն ընկած է եղել մեջքի վրա: Քանի որ երկուսով ուժեղ էին քաշում, տաբատը իջել է: Երբ հարձակվողներից մեկը անգլերեն պահանջել է դրամապանակը, մյուսը ստուգել է տաբատի գրպանները, առջևի գրպանից հանել է դրամապանակը և «հայերեն» ասել է. «Դավայ, գնացինք»: «Այդ խառնաշփոթի մեջ ու դիմակների պատճառով ես չեմ կարող ասել՝ ով խոսեց անգլերեն, և ով ստուգեց գրպաններս ու հանեց դրամապանակս»,- ասաց տուժողը:

Երբ մեղադրողը փորձեց միանշանակ հետևություն անել ըստ Սարգիսի ցուցմունքի, թե անգլերեն խոսել է Սարգիսը, ուրեմն դրամապանակը հանել է Էդուարդը, պաշտպան Քոսյանն առարկեց, ասելով՝ Սարգիսն ասել է, թե ինքը անգլերեն արտահայտություն է արել, բայց չի ասել, թե Էդուարդը դեպքի վայրում անգլերեն չի խոսել, հակառակը, նա ասել է, թե Էդուարդը հասկանում էր անգլերեն:

Նախագահն ընդունեց պաշտպանի առարկությունը:

Գարաբետ Մազլումյանը դարձյալ պնդեց, թե Ռեժինան իր սննդի օբյեկտում աշխատող չի եղել, նա փորձաշրջան է անցել: Դեպքից քսան օր առաջ արդեն նա չէր գալիս օբյեկտ, ասել էր, թե այլ տեղ է աշխատելու:

Դեպքի երեկոյան, ժամը 22-ից հետո Ռեժինան, ըստ տուժողի, մտել է օբյեկտ՝ «հաց ուտելու»: Նա ինչ-որ բան է պատվիրել ու մենակ նստել սեղանի մոտ:

Դեպքի կատարման պահին էլ նա օբյեկտում է եղել, որովհետև դեպքից հետո, երբ Գարաբետը, ձեռքերը վիրավոր, մտել է օբյեկտ, Ռեժինան այնտեղ դեռ նստած է եղել:

Տուժողի ներկայացուցիչը դատարան ներկայացրեց Գարաբետի օբյեկտի աշխատողների աշխատանքային պայմանագրերը՝ Արեգի, Գարաբետի, Շիրազի ու Անահիտի:

Դատարանը դատական նիստի ավարտին որոշեց իր նախաձեռնությամբ վկա ճանաչել ու հաջորդ դատական նիստին դատարան հրավիրել Շիրազին ու Անահիտին, ովքեր կարող են կարևոր հանգամանքներ հայտնել, մասնավորապես՝ Ռեժինայի՝ աշխատող լինել-չլինելու, դեպքի երեկոյան աշխատանքի մեջ լինելու, դեպքի երեկոյի իրադարձությունների վերաբերյալ:

Աշխատանքային պայմանագրերում հասցեներ կային, բայց տուժողն ասաց, թե իրեն հայտնի չէ, օրինակ՝ սիրիահայ Շիրազը Հայաստանո՞ւմ է, թե՞ մեկնել է արդեն: Տուժողի կազմակերպությունը լուծարվել է այս տարվա փետրվարին, այդ մարդիկ վաղուց նրա մոտ չեն աշխատում:

Կողմերը հրապարակեցին իրենց համար կարևոր համարվող փաստաթղթերը, որ առկա են քրեական գործում:

Մեղադրողը հրապարակեց դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունները, համաձայն որոնց՝ դեպքի վայրից վերցված դիմակների, սպորտային գլխարկների վրա պահպանված քրտինքի հետքերը կարող էին առաջանալ արյան նույն խումբն ունեցող ամբաստանյալներից:

Դանակի կոթի ու տաբատի գոտու վրա առկա արյան հետքերն էլ կարող էին առաջանալ արյան մեկ այլ խումբ ունեցող տուժողից:

Պաշտպաններ Քոսյանն ու Եսայանը ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ դիմակները, սպորտային գլխարկը, դրամապանակը՝ թղթադրամներով ու պլաստիկ քարտերով, դեպքի վայրից սխալ ձևով են վերցվել, դրանք ընթերակաների ներկայությամբ չեն զննվել, չեն փաթեթավորվել, արձանագրություն չի կազմվել, հարցական է մնում՝ ով է իրականում դրանք ներկայացրել ոստիկանություն՝ տուժո՞ղը, դեպքի վայրում հայտնված ու ամբաստանյալներին բռնած ոստիկա՞նը, թե՞ մեկ ուրիշը:

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց, որպեսզի գրավոր միջնորդություն ներկայացնի՝ քննչական գործողությունների էական խախտմամբ ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ապացույցներ ճանաչելու վերաբերյալ:

Դատարանը պաշտպաններին տրամադրեց պահանջված ժամանակը, միաժամանակ որոշեց նոր վկաներ ճանաչված Շիրազի ու Անահիտի ներկայությունն էլ դատարանում ապահովելու համար միջոցներ ձեռնարկել:

Ամբաստանյալների հարազատները համոզված են, որ տղաները միայն Գարաբետին վախեցնելու համար են հարձակվել, նրանք դրամապանակ չեն պահանջել ու չեն վերցրել: Սխալվել՝ ջահելություն են արել, հիմար արարք, բայց ոչ՝ ավազակային հարձակում:

Էդուարդի տատիկը վշտացել էր՝ տեսնելով, որ թոռնիկը շատ է նիհարել, «կաշին ու ոսկորն է մնացել»: Տատիկն ասաց, թե Էդուարդն իր հետ էր ապրում: Նա շատ բարի ու ազնիվ տղա է՝ ըստ տատիկի: «Դրամապանակս հետևիցս ման էր ածում ու խնդրում՝ տատիկ, հազար դրամ կտա՞ս: Անգամ իմ դրամապանակը չէր բացում, ուրիշի դրամապանակը ո՞նց կհափշտակեր: Ամերիկայից ընկերը հագուստ էր ուղարկել, մեծ մասը բաժանեց ընկերներին: Ընկերասեր, բարի, կամեցող տղա է, նա ավազակ չէ…»:

Ամբաստանյալները դատարան էին ներկայացել սափրած գլուխներով ու մի տեսակ շատ նման էին դարձել իրար, իսկ ավելի խոշորացած նրանց աչքերում անհանգստություն կար…

 

Լուսանկարը՝ Գարաբեդ Մազլումյանի ֆեյսբուքյան էջի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում