Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Հասարակական դիսկուրսի հիմնարկեքը

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի քանի օր առաջ օրակարգի, այսպես ասած, առաջարկ էր ներկայացրել ոչ իշխանական ուժերին, որոնք հայտարարում են, որ միասնական օրակարգի մշակման աշխատանքներ են կատարում և հոկտեմբերի 24-ին ներկայացնելու են հանրահավաքի մասնակիցներին:

Զարուհի Փոստանջյանի օրակարգի, այսպես ասած, նախագիծը որևէ, ըստ էության, նոր բան իր մեջ չէր պարունակում իհարկե՝ արձանագրելով ընդամենը Հայաստանի հավերժական համակարգային խնդիրները՝ Մարտի 1-ին տեղի է ունեցել հանցագործություն, և դրա պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են՝ որպես իշխող համակարգի ղեկավար-գլուխներ, և պահանջում էր Մարտի 1-ի և համակարգային այլ հանցագործությունների համար պատասխանատվության սահմանում և իրականացում, բնականաբար՝ դատական կարգով:

Փոստանջյանի օրակարգային առաջարկն, իհարկե, մնաց անարձագանք ոչ իշխանական ուժերի շրջանակում, որոնք ընդամենը հայտարարեցին, որ դա «Ժառանգության» պաշտոնական տեսակետը չէ, հետևաբար արձագանքի կարիք չկա: Փոստանջյանն ինքն էլ շեշտել էր անշուշտ, որ ներկայացնում է անհատական տարբերակ: Ոչ իշխանական ուժերի ինչ արձագանքի մասին կարող էր խոսք լինել, եթե նրա առաջարկին նույնիսկ հարազատ կուսակցությունն ըստ էության չի արձագանքել, ինչը արդեն իսկ բավական խոսուն է: Եվ սա, իհարկե, առաջ է բերում «Ժառանգության» իրական դիրքորոշումը, շատ հարցեր՝ կուսակցության ներսում առկա վիճակի վերաբերյալ:

Սակայն թողնենք այդ ներկուսակցական խնդիրները և Փոստանջյանի առաջարկը դիտարկենք ավելի լայն կոնտեքստում: Այս կտրվածքով կարող ենք արձանագրել, որ առաջարկը, որն արված է որպես ոչ իշխանական ուժերի օրակարգի տարբերակ, իրականում անուղղակիորեն նաև առաջարկ է Հայաստանի ապագայով, համակարգային փոփոխություններով մտահոգ այն ուժերին, որոնք ո՛չ իշխանական են և ո՛չ էլ ոչ իշխանական, որոնք չեն ընդունում իշխող համակարգի շրջանակում կազմակերպված խաղը և փորձում են ձևավորել ոչ թե գնդակի կամ դիտորդի, այլ անմիջական իր խաղը պարտադրելու ունակ հասարակական բևեռի կարգավիճակ ունեցող քաղաքացիական շարժում:

Ահա այս տեսանկյունից ավելի էական է, թե Փոստանջյանի առաջարկած տարբերակը (ոչ ապրիորի՝ իհարկե, այլ որպես մոդել, որպես գաղափար, որպես քննարկման հիմք) ինչ արձագանք կարող է գտնել այս շրջանակներում, որովհետև մյուս շրջանակների հարցում ամեն ինչ պարզ էր դրանից առաջ էլ, և մերժումը կամ անարձագանք մնալը ըստ էության միանգամայն սպասելի և կանխատեսելի էր:

Իսկ ինչ կարող է լինել իշխանական և ոչ իշխանական շրջանակներից դուրս, որտեղ հրամայական է նոր որակի և գաղափարախոսության քաղաքացիական մոբիլիզացիայի հրամայականը՝ քաղաքական նպատակադրումներով, քաղաքական արդյունքի ակնկալիքով: Այստեղ ևս ոչ իշխանական շրջանակից ոչ պակաս կարևոր է և՛ մոբիլիզացիան, կոնսոլիդացիան, և՛, բնականաբար, դրա համար անհրաժեշտ գաղափարական-արժեքային հիմքը, որը կցեմենտի տարբեր ուժերի, նախաձեռնությունների, կբերի մեկ նպատակի շուրջ կենտրոնացման:

Ըստ որում, դա պետք չէ շփոթել մեկ մարմնի, մեկ կենտրոնի, կենտրոնացված մեխանիզմի ձևավորման հեռանկարի հետ: Խնդիրը ընդամենը մեկ քննարկման միասնական օրակարգի սահմանումն ու հենց դրա շուրջ հասարակական դիսկուրսի ձևավորումն է, որն արդեն իսկ շոշափելի քայլ կլինի ներկայիս լճացած իրավիճակում, և այդ դիսկուրսի առկայությունը կարող է դառնալ խթան հետագա այլընտրանքային զարգացումների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում