United World Wrestling-ը հրապարակել է ըմբիշների դասակարգման նոր աղյուսակը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում միանձնյա առաջատար է Արթուր Ալեքսանյանը, ով դարձել է Տաշքենդի 2014թ. աշխարհի առաջնության չեմպիոն:
Տաշքենդի աշխարհի առաջնության մեկ այլ չեմպիոն՝ 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, երկրորդն է իր քաշային կարգի դասակարգման աղյուսակում՝ առաջադիմելով 1 հորիզոնականով:
Առաջին տեղում է Կիմ Վուն, իսկ Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովն 9-րդն է: