Հոկտեմբերի 5-20-ը Հնդկաստանի Պունա քաղաքում անցկացված շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են միջազգային գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը:
Կարեն Գրիգորյանը 13 հնարավորից վաստակել է 8 միավոր և 137 մասնակիցների մեջ գրավել է 17-րդ տեղը: Մարիա Գևորգյանը նույնպես վաստակել է նույնքան միավոր և 78 մասնակիցների մեջ գրավել է 11-րդ տեղը:
Հայ շախմատիստներին մրցաշարի ընթացքում օգնել է միջազգային գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն