Thursday, 28 03 2024
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին

Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի. Hetq.am

Hetq.am-ը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա մերձավորների հայաստանյան ընկերությունների թիվն անցնում է հինգ տասնյակից: Դեռ չենք հասցնում պարզել ընկերություններից մեկի տվյալները, վերջիններս հիմնում են նոր ընկերություններ:

Մայիսի 15-ին կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե կառավարությունը որդեգրել է խաղի նոր կանոններ, և բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում: «Ցանկանում եմ ասել, որ ես ինձանից եմ սկսելու, որպեսզի բոլորը հասկանան, որ պետք է հավասարություն լինի»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ «գործարարությամբ զբաղվելն ամոթ բան չի»:

«Ես ինձանից եմ սկսելու» արտահայտությամբ Հովիկ Աբրահամյանն ընդունել է, որ զբաղվում է գործարարությամբ: Նախ` Հովիկ Աբրահամյանը գործարարությամբ զբաղվել է նաև ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած տարիներին, ինչի իրավունքը Սահմանադրությամբ չուներ: Բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը հասանելի են հանրությանը: Սակայն պաշտոնյաները շատ քիչ ունեցվածք և եկամուտներ են հայտարարագրում, նույնն էլ` Հովիկ Աբրահամյանը: Ուսումնասիրելով նրա ներկայացրած փաստաթղթերը` կարելի ասել է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը բիզնեսով չի զբաղվում, չնայած նա և իր կինը ունեն բավականին մեծ կարողություն: Եթե հաշվի առնենք, որ նա բիզնեսով չի զբաղվել, ապա անհասկանալի է, թե որտեղից այդքան միջոցներ ՀՀ վարչապետին և նրա կնոջը:

2012թ., երբ Հովիկ Աբրահամյանը պատգամավորության թեկնածու էր, հայտարարագրել էր ընդամենը 276քմ մակերեսով բնակարան Երևան քաղաքի Թումանյան փողոցում, 146քմ Շմիդտի և 260քմ  մակերեսով բնակարաններ Տերյան փողոցում, ինչպես նաև` 18քմ մակերսով ավտոկանգառ: Նույն անշարժ գույքը հայտարարագրել է նաև 2014թ.՝ վարչապետի պաշտոնը ստանձնելիս:

Նույն սկզբունքով է առաջնորդվել նաև Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը: Նա 2007թ. որպես պատգամավորության թեկնածու հայտարարագրել էր իր ունեցվածքը` 2006թ. արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, 288քմ մակերեսով բնակելի տուն, 400քմ ջերմատուն, 0.5հա տնամերձ հողամաս, 0.48հա վարելահող Մխչյան գյուղում, 0.59քմ մակերեսով ոչ գյուղնշանակության տարածք Այնթապ գյուղում, 63քմ մակերեսով բնակարան Երևանի Վարդանանց փողոցում:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում