«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրից առաջ անդրադարձել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ խաղին:
Մասնագետը կարծում է, որ մրցակիցն ուժեղ է հատկապես եզրային հակագրոհներով: Նշենք, որ խաղը կայանալու է հոկտեմբերի 22-ին:
«Չկա մեկ այլ թիմ, որն ավելի լավ է հակագրոհում, քան «Ռեալ»-ը՝ հատկապես ազատ տարածության առկայության պայմաններում: Ռոնալդուն ու Բեյլը կարող են մասնակցել օլիմպիական խաղերի արագավազքի մրցումներին»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է AS-ը: