Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի մարզի Սիան քաղաքի 48-ամյա բնակչուհին դյուրահավատ հայրենակիցներից 5.72 մլն յուան (934 հազար դոլար) է ստացել՝ ձևանալով արքայադուստր: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին:
Խաբեբան հաստատել է, որ ինքը ծագում է հնագույն մանջուրական Այսին Գերո կլանից, որն ավելի հայտնի է որպես չինական կայսերական Ցին դինաստիա, որը երկիրը կառավարել է մոտ 3 դար՝ 1644 -1912 թթ:
Կինը խնդրել է հայրենակիցներին՝ օգնել իրեն հասանելիություն ստանալ 28.6 մլրդ արժեքով ընտանեկան գանձերին, որոնք, իբրև թե, պահվել են չինական հարավարևմտյան Յունան և Սիչուան մարզերի 8 թաքստոցներում: Ըստ այդմ՝ նա խոստացել է վերադարձնել ներդրված գումարը 300 տոկոսանոց հավելմամբ:
Այդ լեգենդի միջոցով կինը 2013-ի հունվարից կարողացել է խաբել 6 մարդու՝ նրանցից ստանալով խոշոր գումարներ:
Խաբված «ներդրողներից» մեկը, ի վերջո, նրան պատանդ է վերցրել՝ պահանջելով վերադարձնել գումարը՝ տոկոսադրույքով հանդերձ:
Ոստիկանությունն ազատել է կնոջը, սակայն անմիջապես մեղադրանքներ է առաջադրել ու ձերբակալել: