Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր Լիգայում առանց պարտությունների մրցաշրջան անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք` միակ թիմը, որին հաջողվել է անել դա Լոնդոնի «Արսենալ»-ն է, որը 2003/2004 թվականների մրցաշրջանում պարտություն չի կրել և Անգլիայի չեմպիոն է դարձել` տանելով 26 հաղթանակ և 12 անգամ գրանցելով ոչ-ոքի:
«Մենք չենք կարող անպարտելի մնալ ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Այդպիսին է ներկայիս իրավիճակը Պրեմիեր Լիգայում: 10 տարիների ընթացքում ֆուտբոլը շատ է փոխվել, փոփոխություններ է կրել նաև Պրեմիեր Լիգան: Այնպես որ, անպարտելի մրցաշրջանն անհնարին է դարձել Անգլիայի առաջնությունում»,- The Guardian-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: