Vogue ամսագիրը ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ընկերուհու՝ Լինդսի Միլսի համար, որը նրա հետ բնակվում է Մոսկվայում, ձմեռային հագուստի «ռուսական հավաքածու» է ընտրել: Այս մասին հայտնում է Mediaite-ը:
Vogue-ի հրապարակած լուսանկարում պատկերված են Moncler Gamme Rouge-ի ականջներով գլխարկ (1095 դոլար), մորթե տոպ Charlott-ից (2531 դոլար), մորթե կիսաշրջազգեստ Saint Laurent-ից (5369 դոլար), կամուֆլյաժային վերարկու Valentino-ից (գինը նշված չէ):