Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ջիվան Գասպարյան. ընտրությունները պետք է գույներով լինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դուդակահար Ջիվան Գասպարյանը:

 – Պարոն Գասպարյան, հոլիվուդյան «Աշխարհի վերջը» ֆիլմի համար սաունդթրեքի ձայնագրումը ինչո՞ւ է ուշանում, պատճառը ֆինանսակա՞ն է:

 – Երեք տարի առաջ նկարահանումները սկսել ենք, բայց դեռ չենք ավարտել, մեկ տարի է՝ դադարեցրել են նկարահանումները, չեմ կարողանում իմանալ՝ երբ պետք է շարունակենք, սպասում ենք իրենց հրավերին: Արդեն մեկ տարի լրացել է, իրենք լռում են, և չգիտեմ ինչ կլինի: Հնարավոր է ֆինանսական խնդիրներ են, բայց իմ մենեջերն է զբաղվում նման հարցերով, ես տեղյակ չեմ:

 – Ամփոփում ենք 2012-ը , ի՞նչ ձեռքբերումներ, ի՞նչ կորուստներ եք արձանագրում:

 – 2012-ն ինձ համար լավ տարի էր, և ես շնորհակալ եմ 2012 թվին, մանր-մունր ձախորդ բաներ պետք է լինեն կյանքում, առանց դրա չի կարող լինել, բայց, ընդհանուր առմամբ, կարևորը մարդ առողջ լինի և տխրություն չունենա: 

 – Նախորդ տարի մշակույթի աջակցման խորհուրդը, որի անդամն էիք Դուք,  լուծարվեց Գագիկ Ծառուկյանի կողմից, այսինքն՝ նա 100 մլն դրամ հատկացրեց,  հետո հետ վերցրեց՝ պատճառաբանմամբ, որ որևէ աշխատանք չեք իրականացրել: Ո՞վ էր, ի վերջո, մեղավոր:

 – Եթե անկեղծ ասեմ, Ծառուկյանը այդտեղ մեղք չունի: Ըստ երևույթին, Ծառուկյանը տեսավ բան չենք անում, հետաձգել է, ոչ թե փողը հետ է վերցրել, այլ իրենք հետաձգել են:

 – Ինչո՞ւ չէիք աշխատում:

 – Նախագահը Ռոբերտ Ամիրխանյանն էր, մենք  երկու անգամ հանդիպեցինք իր կաբինետում, հետո էլ չհանդիպեցինք: Իսկ գործընթացի մանրամասները խորությամբ չգիտեմ, բայց Գագիկ Ծառուկյանը շատ գեղեցիկ ձևով բավականին մեծ գումար էր նվիրել, որ մենք օգտագործեինք, սակայն խումբը չկարողացավ օգտագործել: Մի խոսքով, չգիտեմ՝ ճիշտը որն է:

 – Մի քանի ամիս հետո նախագահական ընտրություններ են: Անցնցո՞ւմ ընտրություններ են, ըստ Ձեզ, լինելու:

 – Կարծում եմ՝ նախագահական ընտրությունները կլինեն շատ լավ, նորմալ կանցնեն, կանցնեն այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում:

 – Մենք քաղաքակիրթ երկի՞ր ենք:

 – Իհարկե, կարելի է ասել, որ այո: Ես նկատի չունեմ ընդհանուր ժողովրդին, բայց հայերը, որ քաղաքակիրթ են՝ դրանում ոչ մի խոսք: Հայերը լավ ժողովուրդ են և մաքուր ժողովուրդ են:

 – Իսկ մինչ այս իրականացված ընտրությունների ընթացքը որքանո՞վ են Ձեզ ապացուցել, որ մեզ մոտ անցնում են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ:

 – Ես չեմ կարող ձեր այդ հարցին պատասխանել, որովհետև ամեն տեղ մի բան կա, ամեն մարդ ինչ ուզում, գրում, ինչ ուզում, խոսում է, դրա համար ես շփոթված եմ, բայց կարծում եմ՝ 2013-ի ընտրությունները կլինեն նորմալ ընտրություններ:

 – Նախընտրած թեկնածու ունե՞ք:

 – Գա ընտրությունների օրը, տեսնեմ՝ ովքեր են մասնակցում, ես հստակ իմ խոսքը կասեմ, բայց հավանական է Սերժ Սարգսյանին, որովհետև ամեն դեպքում հինգ տարվա բավականին փորձառություն ունի, պետք է մարդ միշտ լավատես լինի, մենք ընդհանրապես փնտրում ենք մեկի մեջ ինչ-որ փիս բան, ոչ թե ճշտին ենք նայում: Ըստ իս՝ ընտրությունները պետք է գույներով լինեն: Ես այդպես եմ մտածում: Պետք է անպայման ընդդիմություն լինի, առանց դրա անհնար է:

 

Նախագահը վերջին տարիներին շատ ճիշտ քայլեր արել է, և ես չգիտեմ՝ կլինի մեկը, որ իրենից լավ քայլեր անի, չեմ կարող ասել, բայց անսխալական մարդ գոյություն չունի աշխարհում: Սխալներ էլ կունենան, բայց մենք պետք է ճիշտն էլ տեսնենք, միայն սխալը չպետք է տեսնենք: Դրա համար, կարծում եմ, գույներով պետք է խոսես՝ սպիտակին սպիտակ, կանաչին կանաչ, սևին սև ասես, որ ճիշտ լինի: Սերժ Սարգսյանը բավականին աշխատանք է արել, բայց մենք ուղղակի չենք նկատում:

 – Բայց ինքը խոստացավ օլիգարխներից ԱԺ-ն մաքրել և չմաքրեց:

 – Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինքը ինչ խոստում է տվել, ես քաղաքում չեմ եղել իր ընտրությունների ժամանակ: Ես այդ գործից չեմ հասկանում, օլիգարխները ի՞նչ են անում, ի՞նչ են մտածում՝ գաղափար չունեմ: Ես անգամ չգիտեմ՝ օլիգարխի իմաստը ինչն է:

 – Չգիտե՞ք, որ ասում են՝ Հայաստանը 40 օլիգարխներին է պատկանում:

 – Ես չգիտեմ, հաշվարկներ չեմ արել, բայց ամեն կապիտալիստական երկրում էլ գոյություն ունի հարուստ, կիսահարուստ, աղքատ և այլն: Ես կուզեի, որ մեր երկրի մեջ աղքատ մարդ չլիներ, ինչքան ուզում են հարստանան, բայց աղքատ չլինեն և իշխանությանն էլ վնաս չտան, հայրենասեր լինեն, կարևոր դա է, որ հարուստ մարդիկ ավելի շատ հնարավորություն ունեն Հայաստանը պահելու, բայց դրանք բոլորը մի կողմ դրած, լավ կլինի՝ մի քիչ օրենք լինի, նոր կառավարություն լինի, օրենքները մի քիչ խստացվեն: Բաներ կան, որոնք անթույլատրելի են, և մարդը այդքան ազատ չպետք է լինի, պետք է մի քիչ քաշվի, հասկանա, որ երկրի մեջ է ապրում, հասկանա, որ կինը կին է, տղամարդը՝ տղամարդ: Բոլոր միությունները՝ կոմպոզիտորներինը, թատերական գործիչներինը, գրողներինը, բոլորը պետք է աշխատեն, որ ժողովուրդը չգնա աշխարհներ, ուրիշ երգեր պրոպագանդեն, ավելի շատ պետք է հայերենը պաշտպանվի, որովհետև երկիրը պաշտպանելու համար սրբություն գոյություն ունի, եկեղեցին և երաժշտությունը, արվեստը, գիր և գրականությունը, պետք է դրանց մեծ ուշադրություն դարձնել:

 – Իսկ տեսե՞լ եք արդյոք մի կուսակցություն մեզ մոտ, որ հասարակական շահը պաշտպանի:

 – Ես շատ կուսակցությունների դեմ եմ, չեմ ընդունում, որովհետև փոքր երկրի մեջ  այդքան շատ կուսակցություն հաճելի չէ, ավելի լավ է երեք-չորս նորմալ կուսակցություն լինի, որ միասնականություն լինի, իսկ եթե ամեն մեկը հատ առաջ  քայլ անի, այս երկիրը  կկառուցվի: Բնական է, տարիներ շարունակ  տանուլ ենք տվել մեր հողերով, մեր կյանքով, որովհետև ամեն մի իշխան վերցրել է իր ձեռքը և երկիրը քանդել են, դարձրել մի պուճուր Հայաստան: Գոնե մեր երկիրը պաշտպանեն: Կարծում եմ՝ այդքան շատ կուսակցություններ ճիշտ չեն, խելոք լինեն կուսակցությունները կմտերմանան, կխտանան, կքչանան, նպատակները նույնը կդարձնեն՝ կառուցել Հայաստան երկիրը:

 Ըստ իս, հիմա Հայաստանում երեք կուսակցություն կա՝ Դաշնակցությունը, Ծառուկյանը և մեր մյուս կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի կուսակցությունը: Այս երեքն են, մնացած կուսակցությունները լավ կլինի միանան, մի մարդու նման լինեն: Ես որևէ կուսակցության անդամ չեմ և ցանկություն էլ չունեմ, ես մի կուսակցություն ունեմ՝ երաժշտությունն է իմ կուսակցությունը, ամբողջ կյանքում երաժիշտ եմ եղել: Ես իմ մասնագիտությամբ եմ զբաղվել, և մինչև այսօր էլ այդպես իմ քրտինքով ապրում եմ:

 – Ինչո՞ւ են միշտ ընտրություններից  առաջ փորձում Ձեզ և  Ձեր ընկերներին կուսակցականացնել:

 – Սա պոլիտիկա է, ես պոլիտիկայից հեռու եմ, չեմ էլ ուզում խառնվել:

 – Իսկ արտագաղթը Ձեզ մտահոգո՞ւմ է:

 – Դե իհարկե: Կոմունիստների ժամանակ արվեստը ավելի խիստ էր, ավելի հայերեն, քան այսօր: Չես հասկանում՝ ով ինչ է երգում, ով ինչ է խաղում, ինչ թատրոն է, ինչ կինո է, մեր հայացքները տարբեր են: Ես՝ իբրև հայ մարդ, ուզում եմ ժողովուրդը մնա առաջին հերթին հայ, հետո նոր եվրոպացի, այնքան շուտ են փոխվում հայերը, շատ ընդունակ  ժողովուրդ են մեր հայերը, անմիջապես կարողանում են փոխվել, դրա համար ես կուզեի, որ առաջին հերթին հայ մնային խոսելով և հայրենիք սիրելով, հողն ու ջուրը սիրելով, ազգը պաշտպանելով, ամենակարևորը դա է:

Ես իմ արդար աշխատանքով, հալալ քրտինքով հաց եմ վաստակում և շատ սիրում եմ իմ ավանդույթներով հարուստ ազգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում