Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի կարծիքով` Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է վտանգավոր մրցակից լինել և իր թիմի թիվ մեկ հակառակորդն է: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նշել է, որ Յուրգեն Կլոպի սաները դեռ կցուցադրեն իրենց ներուժը:
««Բորուսիա»-ն շարունակում է մնալ մեր թիվ մեկ հակառակորդը, անկախ նրանից, թե մրցաշարային աղյուսակի որ հորիզոնականն է զբաղեցնում»,- Bild-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը:
Հիշեցնենք` Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Բորուսիա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: