Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ներիշխանական նոր դիլեման

Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների մասին նրա վերջնական կարծիքը կհնչի փետրվար-մարտ ամիսներին, ոչիշխանական ուժերը շտապեցին հայտարարել, որ Սերժ Սարգսյանը իրենց ճնշման ներքո նահանջել է և կարկամել սահմանադրական բարեփոխումների հարցում: Սերժ Սարգսյանի խոսնակի հայտարարությունն իսկապես վկայում է, որ Սարգսյանը, այսպես ասած, թայմաութ է վերցնում կարևոր որոշումից առաջ, ինչը, իհարկե, հիմք է տալիս կարծելու, որ նա վստահ չէ սահմանադրական բարեփոխումները հաջողելու հարցում, և ժամանակը նրան պետք է հասկանալու համար, թե ինչքանով կարող է առաջ մղել իր մտադրությունը: Եվ այստեղ ոչիշխանական ուժերի դերն իհարկե կարող է լինել, սակայն առավել հավանական է, որ Սերժ Սարգսյանը որոշման համար ժամանակ է շահում ներիշխանական վերադասավորումների նոր փուլի համար, որում ոչիշխանական ուժերը առավելագույնը կարող են նշանակություն ունենալ այնքան, ինչքան որ ապրիլին կառավարության փոփոխության ժամանակ էր: Իսկ ներկայիս վերադասավորումները, այսինքն՝ ապրիլին սկսվածի նոր փուլը, արդեն իսկ մեկնարկել է տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականով, թեև մեկնարկը, ըստ էության, կարելի է համարել Սյունիքի մարզպետի՝ Լիսկայի խայտառակ վերադարձը:

Այսպիսով, հետաքրքրական գիծ է նշմարվում. նոր փուլը մեկնարկել է միևնույն՝ տարածքային կառավարման ոլորտում երկու առանցքային փոփոխություններով: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ներկայումս կարծեք թե փորձում է ամրանալ տեղերում, ինչը, իհարկե, բոլորովին զարմանալի չէ 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքները դիտարկելով, երբ Սերժ Սարգսյանը մի շարք մարզային քաղաքներում պարտություն էր կրել: Չի բացառվում, որ, օրինակ, Արմեն Գևորգյանի հեռացումը պայմանավորված էր հենց դրանով, և Սարգսյանը միայն այսօր նպատակահարմար գտավ հեռացնել նրան:

Այսպես թե այնպես, ակնհայտ է, որ գործ ենք ունենալու ոչ թե մեկ-երկու առանձին նշանակումների հետ, այլ ներիշխանական մի գործընթացի, որը բերելու է նոր առանցքային փոփոխություններ կադրային դասավորվածության առումով: Ըստ էության, հեռացել է մեկ մարդ, սակայն թափուր է մնացել երկու պաշտոն՝ ՏԿ նախարարության ղեկավարի և փոխվարչապետի պաշտոն, ու շատ հավանական է, որ լուծումը լինի արդեն ոչ թե մեկ, այլ երկու մարդով: Այսինքն՝ նշանակվի նոր ՏԿ նախարար, սակայն փոխվարչապետը այլևս լինի մեկ այլ անձ՝ մեկ այլ նախարար: Ըստ որում՝ սա կլինի Սերժ Սարգսյանի կառավարման ոճի մեջ, եթե նկատի առնենք այն, որ նա 2008 թվականից ի վեր, ըստ էության, նախագահում է առավելապես շահերի բախումներ առաջացնելով և բազմազանեցնելով այս իրավիճակը:

Այստեղ անխուսափելի է կառավարությունում ուժերի բալանսի փոփոխությունը, և հարցն այն է, թե ում օգտին է փոխվելու բալանսը՝ Հովիկ Աբրահամյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի: Հովիկ Աբրահամյանի պարագայում այստեղ շրջանակն ավելի լայն է, ներառյալ ոչիշխանական ուժերը, և ինչ-որ առումով նաև Ռոբերտ Քոչարյանը, եթե վերջինիս համար Սերժ Սարգսյանն է հիմնական մրցակից և ոչ Հովիկ Աբրահամյանը:

Շրջանառվում են փոխվարչապետի հավակնորդների անուններ, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի վստահելի անձանց շրջանակներից: Եթե նշանակվում է Հովիկ Աբրահամյանի վստահելի անձ, ապա այստեղ փոխվում է ներիշխանական պայքարի տրամաբանությունն ինքնին, և ըստ էության կստացվի, որ Սերժ Սարգսյանը լիովին հանձնում է կառավարությունը և վերացնում Աբրահամյանին հավասարակշռող մեխանիզմները, ինչը պայքարի ծանրությունը թեքում է արդեն Աբրահամյան-Քոչարյան դաշտ: Սակայն, մյուս կողմից, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը գնա նման քայլի՝ իրեն թիրախից որոշակի ժամանակահատված հանելու համար, շախմատային լեզվով ասած, զոհ տալով սահմանադրական բարեփոխումները, սակայն ժամանակ շահելով 2017-18-ին ավելի հանգիստ պատրաստվելու համար, մինչև իր հիմնական մրցակիցները ուժերը կկենտրոնացնեն միմյանց թուլացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում