Իսպանական Mango խանութների ցանցը ներողություն է խնդրել «նացիստական» նախշով բլուզի համար, գրում է The Times-ը: Գերմանիայում ընկերությանը քննադատել են, որ մոդելներից մեկի վրայի նախշը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հանդերձանքի SS նշանին: Նշվում է, որ Mango-ի բլուզի վրա ներկայացված է «նացիստական» կայծակ, մինչդեռ SS համազգեստի վրա դրանք երկուսն են եղել:
«RAYO բլուզն ընդգրկված է մինի-մոտիվներով ներշնչված հավաքածուի մեջ: Այդ հոսքագծում ևս 2 մոդել է ընդգրկված, որի վրա սրտեր ու աստղեր կան»,- ասվում է The Local.es պարբերականի համար Mango-ի հայտարարության մեջ: «Mango-ն ափսոսանք է հայտնում անհաջող ասոցիացիայի համար, որն առաջացել է այդ դիզայնի պատճառով»,- հավելել են ընկերությունում: