Խորվաթիայի ոստիկանությունը կալանավորել է մայրաքաղաքի քաղաքապետ Միլան Բանդիչին ու նրա մի շարք աշխատակիցների կոռուպցիայի կասկածանքով և ծառայողական լիազորությունների գերազանցման համար, հայտնում է Reuters-ը:
Պաշտոնապես ոստիկանությունը հայտարարել է ընդամենը մի քանի քանի պաշտոնյայի մասին, սակայն խորվաթական ամբողջ մեդիան Բանդիչին նրանց թվին է դասում:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վերջին տասնամյակի ընթացքում Բանդիչին բազմիցս կասկածել են կոռուպցիայի համար, սակայն նախկինում երբեք նրան չեն հարցաքննել ու ձերբակալել: