Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը ցանկանում է աչքի ընկած ուսուցիչներին պարգևատրել շքեղ ավտոմեքենաներով, ինչպիսին է BMW-ն, կամ մոտ 2.500 և 32.000 դոլարի կտրոններով: Այս մասին հայտնում է Arab News-ը:
Դպրոցների ուսուցիչները, հոգաբարձուները և տնօրենները, նաև աչքի ընկնող ուսանողները կարող են հավակնել մրցանակների: Հայտնի է, որ գերատեսչությունն արդեն ընտրել է 2014թ. հաղթողներին:
Նախարարությունում կարծում են, որ այդ ակցիան կխթանի ուսուցիչներին և ուսանողներին: