ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան խոսել է փարիզյան ակումբում իր ապագայի մասին:
«Անգամ եթե Զլատան Իբրահիմովիչը հեռանա, ես կմնամ ՊՍԺ-ում, քանի որ հպարտանում եմ այդ թիմով և երջանիկ եմ այստեղ:
Երազում եմ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հաղթող դառնալ»,- Get French Football-ը մեջբերում է Տիագո Սիլայի խոսքերը:
Հարկ է նշել, որ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տիագո Սիլվան մասնակցել է ՊՍԺ-ի միայն մեկ հանդիպման: